Ստամբուլի նահանգապետի վարչությունը որոշում է ընդունել մինչև մարտի 23-ը նահանգում արգելել ցանկացած ցույց և հանրահավաք, ինչպես նաև արգելափակել է Ստամբուլի մետրոյի մի քանի կենտրոնական կայարան ու մայրուղի։ Որոշումը կայացվել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին՝ ահաբեկչության և կոռուպցիայի հետաքննության շրջանակում։
Նահանգի իշխանությունները սոցցանցերում հանրությանը տեղեկացրել են, որ «առաջիկա չորս օրվա ընթացքում՝ մինչև մարտի 23-ը, արգելված է ցանկացած զանգվածային միջոցառում ամբողջ նահանգում»:
Նշված է նաև, որ չորեքշաբթի կդադարեցվի երթևեկությունը Ստամբուլի կենտրոնում մեկ տասնյակից ավելի գլխավոր ճանապարհներով: Բացի այդ, մետրոյի մի քանի կայարան ժամանակավորապես փակ կլինի մուտքի և ելքի համար, այդ թվում՝ Թաքսիմ կայարանը, որը դուրս է գալիս համանուն հրապարակ, և Իսթիքլալ պողոտա, որտեղ ավանդաբար անցկացվում են երթեր ու հանրահավաքներ։