2025 թ. հունվարի 1-ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։
Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի են առել փաստաբանների դժգոհությունները` կապված անվճար ծառայությունների մատուցման հարկման հետ։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Կառավարությունը հանդես է գալիս նոր առաջարկով։
«Եթե հաշվետու ժամանակահատվում ԱԱՀ–ով հարկվող փաստաբանական ծառայությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում հարկման բազայի 5 տոկոսը, ապա անվճար ծառայությունները չեն հարկվի։ Եթե գերազանցվի, ապա ԱԱՀ կգանձվի միայն գերազանցված հատվածով»,ասաց նախարարը։