Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

13:06, 19 մարտ 2025
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ը՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 10-12 աստիճանով։

Վերլուծական