Հետևեք մեզ։

Քոլեջի բուժքույրական գործ բաժինն ավարտած ՔՊ-ական պատգամավորն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

10:41, 19 մարտ 2025
Քոլեջի բուժքույրական գործ բաժինն ավարտած ՔՊ-ական պատգամավորն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Թեկնածության առաջադրումը քննարկվեց և ընդունվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նախ հիշեցրեց՝ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որոշել էր թողնել պաշտոնը, ապա շնորհակալություն հայտնեց նրան կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ նույն տրամաբանությամբ կշարունակվի համատեղ աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ։ 

Հռիփսիմե Հունանյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։

 Նշենք, որ Հռիփսիմե Հունանյանը ՔՊ հիմնադիր անդամ է, բարձրագույն կրթություն չունի, 2003թ. ավարտել է Երեւանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները