Հետևեք մեզ։

Շուրջ 750 հազար գրանցված աշխատողից եկամուտների հայտարարագիր է լրացրել 12 հազարը. ՊԵԿ նախագահ

11:35, 19 մարտ 2025
Շուրջ 750 հազար գրանցված աշխատողից եկամուտների հայտարարագիր է լրացրել 12 հազարը. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

 

«12 հազար քաղաքացի այս պահի դրությամբ արդեն լրացրել է հայտարարագիրը: Կան նաև բազմաթիվ մարդիկ, որոնք ստացել են սոցիալական կրեդիտ»,–ասաց Հակոբյանը: 

 

Հայաստանում աշխատող բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1–ը հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024–ի եկամուտները: Դա վերաբերում է շուրջ 750 հազար քաղաքացու: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները