Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը։ Այնտեղ տեղի կունենա նաև նրա հուղարկավորությունը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան։
«Հրաժեշտն ու հուղարկավորությունը տեղի կունենա Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը մարտի 21-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ 92 տարեկանում մահացել է երգիչ Բեդրոս Կիրկորովը։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Ֆիլիպ Կիրկորովի օգնականը, նրա հայրը մահացել է տանը՝ ընտանիքի շրջապատում։ Մահվան պատճառը սրտի կանգն է եղել։