Հետևեք մեզ։

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է փոխել ՀՀ սահմանադրությունը․ Բայրամով

13:38, 19 մարտ 2025
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է փոխել ՀՀ սահմանադրությունը․ Բայրամով

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վիճակը։ Վստահություն է արտահայտվել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հարցում։

  Բայրամովը, տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին, նշել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար։

Բացի այդ, ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցների վերացման անհրաժեշտությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները