Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հատնվել է ձորում՝ քարերի վրա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդին ու ողևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, նրանց պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Քննիիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք:
Կայքի փոխանցմամբ, վարորդն ու ուղևորը փրկվել են շնորհիվ ամրագոտու, եթե ամրակապված չլինեին, հնարավոր է ավտոմեքենայի գլորվելու հետեւանքով հայտնվեին դրսում, ինչպես որ տեղի էր ունեցել այսօր՝ նույն վթարի վայրից մի քանի մետր այն կողմ առավոտյան՝ «Volkswagen Passat»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի ժամանակ, երբ «Volkswagen»-ի վարորդի մարմինը հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս և մահացել էր: