Հետևեք մեզ։

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է Իմամօղլուի կալանավորման մասին

17:11, 19 մարտ 2025
Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է Իմամօղլուի կալանավորման մասին

106 կասկածյալի, այդ թվում՝ Իմամօղլուի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման վերաբերյալ իր հայտարարության մեջ։

 

Նրա խոսքով, երկու հետաքննության արդյունքում կալանավորվել է 106 մարդ. «Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանը համատեղ օժանդակելու մեջ։ Չափազանց վտանգավոր և սխալ է անաչառ և անկախ հետաքննությունն ուղղել տարբեր ուղղություններով և այն բնութագրել «պետական ​​հեղաշրջում» տերմիններով։

 

Թուրքիայի արդարադատության նախարարը նշել է, որ անընդունելի է հետաքննական մարմինների կողմից հարուցված հետաքննություններն ու դատական ​​գործընթացները կապել Թուրքիայի նախագահի անվան հետ։

 

Յըլմազ Թունչն ասել է, որ համապարփակ արդարադատություն ապահովելու համար անհրաժեշտ է լուռ հետեւել հետաքննության ընթացքին եւ հարգել կայացված որոշումը։

 

Նախարարն անընդունելի է անվանել փողոց դուրս գալու կոչը։

Վերլուծական