Ադրբեջանական բանակի երկու զինծառայող ձնահյուսի մեջ են հայտնվել։ Այս մասին ասված է երկրի պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողները՝ շարքային Համիդով Ռուսլան Ռուստամ օղլուն և շարքային Իմանով Ալի Տարիել օղլուն, Գադաբայ շրջանում ծառայության վայրից վերադառնալիս մառախլապատ եղանակին ձնահյուսի մեջ են ընկել։