Թուրքիայի նախագահ Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել ընդդիմության կողմից նախագահի երրորդ թեկնածու Սինան Օգանի հետ։
Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ընդունել Սինան Օգանի պայմանները՝ երկրորդ փուլում աջակցություն ստանալու համար։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու, Էրդողանը հավաքել է ձայների 49,24%-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45,07%-ի աջակցությունը։