Հետևեք մեզ։

Իջևանում 18-ամյա տղան փորձել է կամրջից նետվել գետը, 15-ամյա ընկերը փրկել է նրան՝ բռնելով ոտքից

23:35, 19 մարտ 2025
Իջևանում 18-ամյա տղան փորձել է կամրջից նետվել գետը, 15-ամյա ընկերը  փրկել է նրան՝ բռնելով ոտքից

Մարտի 16-ին ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իջևան համայնքի «Շախմատի» տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա տղան։

Կայքի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և  ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Վերլուծական