Հետևեք մեզ։

Աթոռներին դրված են եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ․ ՀՖՖ

10:08, 20 մարտ 2025
Աթոռներին դրված են եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ․ ՀՖՖ

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան -Վրաստան հանդիպումը։

«Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։

Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում։

Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը»,-նշված է ՀՖՖ հղորդագրության մեջ։

Վերլուծական