Հետևեք մեզ։

Ես դեմ չէի լինի Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ

10:22, 20 մարտ 2025
Ես դեմ չէի լինի Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է 2025 թվականին հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Այո, միգուցե: Այսինքն, ես դեմ չէի լինի Սի Ծինփինի հետ հանդիպմանը»,- ասել է նա:

Թրամփը նաև հիշեցրել է, որ ապրիլի 2-ից ԱՄՆ-ը կսկսի ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և այլ երկրների նկատմամբ։

«Չինաստանը և մյուս երկրները կվճարեն մաքսատուրքերը: Ես ապրիլի 2-ն անվանում եմ Ամերիկայի ազատություն: Մենք այն գեր, հիմար, միամիտ երկիրն էինք, որը թույլ էր տալիս բոլորին, այդ թվում նաև մեր ընկերներին, մեզ ահաբեկել»,- ասաց նա:

Վերլուծական