Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 5 օրով գործուղվում է ԱՄՆ:
Որոշման մեջ ասվում է. «Սրբուհի Գալյանին 2025 թվականի ապրիլի 7-11-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»։
Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին,օրապահիկի ծախսերը` ՀՀ բյուջեի։