Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «միտադրված չէ զիջել»։
Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։