Հետևեք մեզ։

Հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի Կառավարության, պետական մարմինների գործունեության հետ կապված. Փաշինյան

09:28, 20 մարտ 2025
Հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի Կառավարության, պետական մարմինների գործունեության հետ կապված. Փաշինյան

Շատ կարևոր աշխատանք կա անելու դատաիրավական համակարգում և Հակակոռուպցիոն կոմիտեում ընդհանրապես: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Վարչապետն ասաց, որ զարմանքով ու մի փոքր զայրույթով է արձանագրել, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով, լրատվականների ուղեկցությամբ հարուցված քրեական գործերը երբ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ են, ստացել է կարճ տեղեկանք, թե նախաքննությունը շարունակվում է:

«Կներեք, սա անթույլատրելի է: Պետք է, ի վերջո, հանրությունը, Կառավարությունը պատասխան ունենա,- ասաց նա և հավելեց,- ակնկալում ենք, որ Հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի»:

Վարչապետը նաև հայտարարեց. «Մենք շատ հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև Կառավարության, պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները