Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն է:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է գնացքավարի ինքնությունը:
Ալավերդիում 75-ամյա տղամարդը ընկել է գնացքի տակ․ նա մահացել է
13:26, 20 մարտ 2025
