Մենք մեր հաղթանակները ստորադասեցինք այլ անձնական խնդիրների, դա արձանագրվեք 44-օրյա և քառօրյա պատերազմներում, մենք քառօրյայում էլ, 44-օրյայում էլ պարտվել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Խոսելով անվտանգային իրավիճակի և ձեռքբերումների մասին՝ Քոչարյանը նշեց՝ չի կարող նշել այն ձեռքբերումները, որոնք ունի Հայաստանը, քանի որ դա հանրային տիրույթում խոսելու թեմա չէ։
«Խաղաղությունը իրոք շատ կարևոր է։ Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ էդ խաղաղ օրը կարող է վաղը չլինի։ Եթե մի բան պետք է անենք, որ մեր անվտանգության բարձիկն ամրանա, պետք է այսօր անենք, քանի որ վաղը կարող է ուշանա։ Պետք չի շատ խոսել, պետք է նվիրումով ու հավատով աշխատել»,-նշեց նա և հավելեց՝ երբ անտարբերությունը հեռացնենք մեզնից, ավելի կառերեսվենք մեր լուծվելիք խնդիրներին։
Անդրադառնալով Ադրբեջանի նոր պահանջներին՝ Քոչարյանը նկատեց. «Մեր վարչապետն ասել է, որ պատրաստ է ստորագրել, եթե այդ կետերից դուրս էլի խնդիրներ կան, ապա պետք է խոսենք, հնարավոր է մենք էլ դրանից դուրս ունենանք խնդիրներ, օրինակ՝ գերիների հարցում։ Դրա մասին, գուցե, չի բարձրաձայնվում, բայց օրակարգում կա»։