News.am-ի տեղեկություններով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը կազատվեն իրենց պաշտոններից։
Երեկ առողջապահության նախարարությունում նրանց առաջարկվել է ազատման դիմումներ գրել։ Պատճառը՝ պացիենտների կողմից «նվիրատվություններ» են, որոնց մասին վերջերս բարձրաձայնվել է։
Կայքի փոխանցմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի տնօրեն կնշանակվի ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը։