Հետևեք մեզ։

Գնդակն Ադրբեջանի դաշտում է, չլուծված խնդիրները լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

12:44, 20 մարտ 2025
Գնդակն Ադրբեջանի դաշտում է, չլուծված խնդիրները լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Եվս մեկ անգամ Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով։ Այնպես որ, հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, հետևաբար վերջինս պետք է շուտափույթ կերպով ստորագրի այն»,- ընդգծեց Ռասմուսենը։

Նա կարծիք հայտնեց, որ այդ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև հենց Ադրբեջանի շահերից, քանի որ այն կդյուրացնի Բաքվի կապերի զարգացումը միջազգային հանրության հետ։ 

«Հույս ունեմ, որ ինչպես Եվրոպական միությունն, այնպես էլ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն՝ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար»,-շեշտեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները