Հետևեք մեզ։

Մենք կանդրադառնանք ինչպես սպառնալիքներին, այնպես էլ հնարավորություններին. Թեհրանն առաջիկա օրերին կպատասխանի Թրամփի նամակին

17:17, 20 մարտ 2025
Մենք կանդրադառնանք ինչպես սպառնալիքներին, այնպես էլ հնարավորություններին. Թեհրանն առաջիկա օրերին կպատասխանի Թրամփի նամակին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ ճնշումների, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման պայմաններում Թեհրանն ուղիղ բանակցություններ չի վարի:

 

«Մենք կպատասխանենք Թրամփի նամակին առաջիկա օրերին և կուղարկենք այն համապատասխան ուղիներով: Թրամփի նամակը հիմնականում սպառնալից բնույթ է կրում, միևնույն ժամանակ պնդում է, որ կան նաև հնարավորություններ: Մենք կանդրադառնանք ինչպես սպառնալիքներին, այնպես էլ հնարավորություններին»,- նշել է դիվանագետը:

 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով նոր համաձայնագիր կնքել: Դրա նպատակն է, ըստ Թրամփի, սահմանափակել Իրանի արագ զարգացող միջուկային ծրագիրը և փոխարինել այն համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Իրանը հայտարարել է, որ ստացել է նամակը:

Վերլուծական