Հետևեք մեզ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է ՉԺՀ պատվիրակության ղեկավարի հետ

17:29, 20 մարտ 2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է ՉԺՀ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը:

Արսեն Այվազյանը ողջունելով ՉԺՀ պատվիրակության ղեկավար Խու Չժիվէնին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը:

Խու Չժիվէնն ընդգծել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կողմերի միջև կձևավորվի ավելի սերտ համագործակցություն:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կարևորել է երկու երկրների ջանքերի համատեղումը՝ հանցավորության դեմ պայքարում:

Վերլուծական