Հետևեք մեզ։

Մահացել է հետխորհրդային Ուկրաինայի առաջին վարչապետ Վիտոլդ Ֆոկինը

17:47, 20 մարտ 2025
Մահացել է հետխորհրդային Ուկրաինայի առաջին վարչապետ Վիտոլդ Ֆոկինը

Մահացել է հետխորհրդային Ուկրաինայի առաջին վարչապետ Վիտոլդ Ֆոկինը, հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը՝ հղում անելով նրա թոռնուհուն՝ Մարիա Ֆոկինային։

 

«Մահացել է Ուկրաինայի առաջին վարչապետ Վիտոլդ Ֆոկինը, նա 92 տարեկան էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ֆոկինը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին Զապորոժիայի շրջանում։ Աշխատել է Դոնբասի հանքերում և Ուկրաինական ԽՍՀ Պետպլանի կոմիտեում։ 1991 թվականին Ուկրաինայի առաջին նախագահի հետ Կիևի անունից ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը ԽՍՀՄ լուծարման վերաբերյալ։

 

Նա զբաղեցրել է Ուկրաինայի կառավարության ղեկավարի պաշտոնը 1991 թվականին՝ նախագահ Լեոնիդ Կրավչուկի օրոք։ Ընդամենը մեկ տարի անց Ռադան անվստահություն է հայտնել նախարարների կաբինետին, ինչը հանգեցրել է կառավարության հրաժարականին։ 2020 թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 30-ը եղել է Ուկրաինայի ներկայացուցչի տեղակալը Դոնբասի կարգավորման կոնտակտային խմբում։

Վերլուծական