Հետևեք մեզ։

Գերիները անմիջապես պետք է վերադարձվեն, դա բխում է հենց համաձայնագրից. Ռասմուսեն

15:07, 20 մարտ 2025
Գերիները անմիջապես պետք է վերադարձվեն, դա բխում է հենց համաձայնագրից. Ռասմուսեն

Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե խաղաղություն հաստատելու համար կետերից մեկը պետք է լինի գերիների վերադարձը: Լրագրողը հարցրեց՝ ի՞նչ է կարծում Ռասմուսենը՝ գերիները կվերադառնա՞ն:

 

«Պատկերացրեք՝ ունենք խաղաղության համաձայնագիր. դա նշանակում է, որ բոլոր հարցերը կամ խնդիրները, որոնք խաղաղության բանակցությունների ժամանակ բարձրացված են եղել, լուծված են: Այսինքն՝ դա բխում է հենց համաձայնագրից, և հենց դա էլ նշանակում է, որ բոլոր գերիներն անմիջապես պետք է ազատ արձակվեն ու տուն վերադարձվեն»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները