Հետևեք մեզ։

Մոսկվան հայ գործընկերներից տեղեկություն է խնդրել ռազմական տեխնիկան ՀՀ տեղափոխելու ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ. Զախարովա

21:22, 20 մարտ 2025
Մոսկվան հայ գործընկերներից տեղեկություն է խնդրել ռազմական տեխնիկան ՀՀ տեղափոխելու ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանը հայ գործընկերներից անհապաղ տեղեկություն է խնդրել Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից ռազմական տեխնիկա և տարատեսակ զինտեխնիկան Հայաստանի «Զառ» զորավարժարան տեղափոխելու ԱՄՆ ծրագրերի մասին՝ հայ-ամերիկյան հնարավոր զորավարժությունների համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Գիտեք, մենք տեսանք այդ հրապարակումները և անմիջապես հարցրինք մեր հայ գործընկերներին դրանց մասին։ Նախնական ծրագրում մեզ տեղեկացրին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Բայց եթե այս տեղեկությունը հաստատվի, չեմ կարծում, որ հիմա պետք է հիպոթետիկ գուշակություններ անել, բայց եթե հաստատվի, ապա դա, իհարկե, ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար»,-ասել է նա։ 

Վերլուծական