Հետևեք մեզ։

Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին  կանչել վկայի դատավարական կարգավիճակով․ Բենիկ Գալստյան

19:02, 20 մարտ 2025
Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին  կանչել վկայի դատավարական կարգավիճակով․ Բենիկ Գալստյան

Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին  կանչել վկայի դատավարական կարգավիճակով. Մխիթարյանը, օգտվելով լռելու իրավունքից՝ ողջամտորեն ենթադրելով, որ իր կողմից տված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ, հրաժարվեց ցուցմունք տալուց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

 

«Վարչական վարույթը վերաբերում է 2024 թվականի մայիսին տեղի ունեցածին։ Այս պահին կդժվարանամ ասել՝ քրեական կոմպոնենտ կա թե ոչ։ Եթե հստակ քրեական կոմպոնենտ լիներ, իմ պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակ կունենար։ Ենթադրում եմ, որ եթե Ռուբեն Մխիթարյանը չլիներ, առհասարակ հարցաքննության չկանչեին։ Խնդրեցինք՝ մեզ քարոզարշավի ժամանակահատվածում չանհանգստացնել, նրանք էլ խոստացան չանհանգստացնել»,–ասաց փաստաբանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները