Հետևեք մեզ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին

22:29, 20 մարտ 2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է ցամաքային գործողություններ իրականացնել Ռաֆահի Շաբուրա շրջանում: Այդ գործողությունների շրջանակում զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների մի շարք թիրախներ», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի հայտարարության մեջ:

«Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ցամաքային գործողությունները Գազայի հյուսիսում և կենտրոնական հատվածում», - հավելել է գերատեսչությունը։

Վերլուծական