ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։
«Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, գործողություններ ենք ձեռնարկում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ և կանխում ենք զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, մենք միասին ապահովել ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ:
Միացյալ Նահանգները կնպաստի Հարավային Կովկասի անվտանգությանն ու զարգացմանը և կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»,- ասված է նամակում: