Հետևեք մեզ։

Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկած նույն Խարաթյանը շաբաթներ առաջ էլ «սամասnւդ է» իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժնում. «Հրապարակ»

10:24, 21 մարտ 2025
Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկած նույն Խարաթյանը շաբաթներ առաջ էլ «սամասnւդ է» իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։ Դիցուք՝ արցախցի երիտասարդի դեպքը տեղի է ունեցել Վանաձորում, մինչդեռ նույն ջարդարար Խարաթյանը շաբաթներ առաջ էլ «սամասուդ» է իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժնում, որին մենք անդրադարձել ենք: Խոսքն այն պատմության մասին է, երբ քաղաքացու մեքենան կանգնեցրել էին, խուզարկել, ապա հորդորել, որ իջեցնի շալվարը, երբ չէր ենթարկվել, բաժին էին տարել ու ծեծի ենթարկել։

 

Այս դեպքով անգամ վարույթ կա հարուցված` տուժող կողմի դիմումի համաձայն, որով պահանջում են ծեծի անմիջական մասնակից Գոռ Խարաթյանին պատասխանատվության ենթարկել։ Ինչ վերաբերում է Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բորխոյանին, որը ենթակային ծեծելու հրահանգ է տվել, նա էլ աչքի չի ընկնում անբասիր կենսագրությամբ, հայտնի է «տեխասմոտր» կեղծելու գործերով։ Նշենք, որ վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ Քննչական կոմիտեի շենքի առջև ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել ջարդարարներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական