Հետևեք մեզ։

Էստոնիան կդադարեցնի ոչ կենսաչափական ռուսական անձնագրերի ճանաչումը

10:25, 21 մարտ 2025
Էստոնիան կդադարեցնի ոչ կենսաչափական ռուսական անձնագրերի ճանաչումը

Էստոնիան այլևս չի ճանաչի Ռուսաստանի Դաշնության կողմից տրված ոչ կենսաչափական անձնագրերը 2025 թվականի մարտի 31-ից, հայտնում է Բալթյան երկրի ԱԳՆ-ն։


Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից տրվող սովորական անձնագրերը չեն համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) առաջարկություններին և պարունակում են անվտանգության տարբեր ռիսկեր։


«Էստոնիայում կամ ԵՄ անդամ մեկ այլ երկրում բնակության թույլտվություն ունեցող անձինք և ներկայումս սովորական ռուսական անձնագիր օգտագործող անձինք պետք է դիմեն կենսաչափական անձնագրի համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը»,- ասվում է հայտարարության  մեջ։


2025 թվականի մարտի 20-ի դրությամբ ոչ կենսաչափական ռուսական անձնագրերը չեն ճանաչվում կամ պայմանականորեն ճանաչված են Դանիայի և Չեխիայի կողմից։

Վերլուծական