Հետևեք մեզ։

Երևանի թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով գանգուղեղային վնասվածքով երեխա է հոսպիտալացվել

10:30, 21 մարտ 2025
Երևանի թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով գանգուղեղային վնասվածքով երեխա է հոսպիտալացվել

Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը նույն դպրոցի 14-ամյա աշակերտներից է, որը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Վերլուծական