Հետևեք մեզ։

«Ադրբեջանական դիվանագիտությունը թույլ տվեց ավարտել բանակցությունները տեքստի շուրջ»․ պաշտոնական Բաքուն արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին

09:43, 21 մարտ 2025
«Ադրբեջանական դիվանագիտությունը թույլ տվեց ավարտել բանակցությունները տեքստի շուրջ»․ պաշտոնական Բաքուն արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնորեն և կետերով առանձնացված անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից 2025 թվականի մարտի 20-ին Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե «Ադրբեջանը երբեք ագրեսիվ քաղաքականություն չի վարել Հայաստանի դեմ և շահագրգռված չի եղել այնպիսի իրավիճակ ստեղծելով, որը տարածաշրջանը կվերածի հակամարտության գոտու» ։

 

«Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ ճանապարհ հարթելով տեքստի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար, ցույց է տալիս, թե ինչպես է այս երկիրը խոչընդոտում գործընթացը՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում անընդունելի առաջարկներ անելով բանակցությունների տեքստի համար։ Հենց ադրբեջանական դիվանագիտությունը թույլ տվեց ավարտել բանակցությունները տեքստի շուրջ»,- նշել են Բաքվից։

 

Ադրբեջանում ներքին լսարանի համար շեշտում են, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը չի նշանակում, թե «անտեսելու են Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջները, ինչպես նաև Հայաստանի գործողությունները՝ փորձելով պահպանել Մինսկի խումբը և ԵԱՀԿ համապատասխան կառույցները։ Մենք կրկնում ենք, որ Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը, երբ հաղթահարի առկա դժվարությունները։ Երբ Հայաստանի արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ հայտնում են, որ Ադրբեջանը դրականորեն չի արձագանքել «զենքի վերահսկման մեխանիզմների» վերաբերյալ իրենց առաջարկներին, թվում է, թե հայկական կողմը կամ չի հետևում Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանություններին այս հարցում, կամ տառապում է ուրիշների հավանության ցանկությամբ»։

 

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու քրեական դատավարությանը՝ պաշտոնական Բաքվից նշել են, թե «Ադրբեջանի իրավունքն է հետաքննել հանցագործությունները միջազգային իրավունքին և ներքին իրավունքին համապատասխան։ Եթե Հայաստանն շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, պետք է ապահովի ադրբեջանցիների վերադարձն իրենց տները, տեղեկատվություն տրամադրի մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների գտնվելու վայրի մասին և համագործակցի ականների քարտեզները տրամադրելու հարցում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները