Հետևեք մեզ։

ՊՆ-ն չի հաստատում ադրբեջանական կողմում կուտակումների մասին լուրերը, գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ․ Սուրեն Պապիկյան

09:52, 21 մարտ 2025
ՊՆ-ն չի հաստատում ադրբեջանական կողմում կուտակումների մասին լուրերը, գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ․ Սուրեն Պապիկյան

Մամուլում շրջանառվող ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքում տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լուրին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժեր կա՞ն:

 

Պապիկյանը հավելեց՝ որպեսզի նման գնահատական տա, պետք են հետախուզական տվյալներ, իսկ այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ:

 

«Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները