Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը Մոսկվայի հետ համագործակցության զարգացման հեռանկարների հարցում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։