Հետևեք մեզ։

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

15:54, 21 մարտ 2025
Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Հաստատվել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

Հանդիպման մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը և Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը: Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը: 

Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա ս.թ. մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում:

 

 

Վերլուծական