Հետևեք մեզ։

Համոզված եղեք՝ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ հարցում հաջողություն ունենանք․ ԱԱԾ տնօրենը՝ գերիների վերադարձի մասին

13:47, 21 մարտ 2025
Համոզված եղեք՝ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ հարցում հաջողություն ունենանք․ ԱԱԾ տնօրենը՝ գերիների վերադարձի մասին

Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների՝ փետրվարի 7-ի հանդիպման արդյունքով աշխատանքները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Ըստ նրա՝ հանդիպման արդյունքների մասին տեղեկացվել են նաև ծնողները:

«Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացրել ենք իրենց այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ և շարունակական աշխատանքի վերաբերյալ»,- ասաց Աբազյանը՝ չմանրամասնելով, թե ինչ է կոնկրետ քննարկվել, քանի որ այն գաղտնի է:

«Ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և արդյունքում արձանագրված այն կետերը, որ հուզում են անհայտ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք: Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց համոզված եղեք, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ հարցում հաջողություն ունենանք»,- ասաց Աբազյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները