Հետևեք մեզ։

«Հիմա ես պետք է քայլել սովորեմ»․ Մոսկվայում ավարտվել է Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Բեդրոս Կիրկորովի հրաժեշտի արարողությունը

17:19, 21 մարտ 2025
«Հիմա ես պետք է քայլել սովորեմ»․ Մոսկվայում ավարտվել է Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Բեդրոս Կիրկորովի հրաժեշտի արարողությունը

Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը ավարտվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Բեդրոս Կիրկորովի հրաժեշտի արարողությունը. արտիստին ճանապարհել են իր երգերի և բուռն ծափահարությունների ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

 

«Մեզնից յուրաքանչյուրն ունի երկու թև՝ հայր և մայր: Եվ քանի դեռ դրանք ունենք, մենք թռչում ենք... Հիմա ես պետք է քայլել սովորեմ»,- արարողության սկզբում ասել է նրա որդի Ֆիլիպ Կիրկորովը։


Հրաժեշտի էին եկել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երգիչ Գրիգորի Լեպսը, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը և երգչուհի Վալերիան, Ալեքսանդր Ռևվան, երգիչ Տիմատին, պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներ։


«Մենք հրաժեշտ ենք տալիս այս մարդուն, ով իսկապես կենսուրախ էր, հիանալի հայր, ցանկացած գործի փայլուն կատարող: Ոչ բոլորին է տրված դա, ուստի նա մի քանի երկրների ժողովրդական արտիստ է»,- հրաժեշտի ժամանակ նշել է Լեպսը։

Վերլուծական