Հետևեք մեզ։

ԵՀԽ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հայտարարությամբ

14:56, 21 մարտ 2025
ԵՀԽ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հայտարարությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ հերթական նստաշրջանում հայտարարություն է տարածել Ադրբեջանում հայ պատանդների իրավունքների վիճակի վերաբերյալ։


«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացիների շարունակվող անօրինական ձերբակալությունների կապակցությամբ։ Պատանդ վերցնելն ու պահելը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները»։


Հայտարարության մեջ նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հոկտեմբերն Ադրբեջանն ապօրինի գերեվարել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, պաշտոնյաների և զինվորականների։ Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի, ինչը փաստագրվել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:


«Մենք վերահաստատում ենք մեր պահանջը՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված բոլոր անձանց»։


Հայտարարությունը նաև կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու այս պատանդների ազատ արձակումը, և բոլոր կողմերին՝ կատարել միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավական պարտավորությունները՝ պաշտպանելու մարդու արժանապատվությունը և ապահովելու արդարությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները