ՀՀ կառավարության՝ 2025 թ. մարտի 20-ի որոշմամբ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրել է նորանշանակ նախագահ Արթուր Արտուշի Նահապետյանի կենսագրությունը։
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1990 թ. սեպտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Աշխատանքային գործունեություն
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի մարտի 20-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
|
08.01.2025-20.03.2025 թթ. |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
|
2023-2025 թթ. |
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր |
|
III-VI.2023 թթ. |
Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր |
|
2020-2023 թթ. |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ |
|
2019-2020 թթ. |
ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ |
|
2018-2019 թթ. |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ |
|
2017-2018 թթ. |
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի դասախոս |
|
2015-2018 թթ. |
Շիրակի մարզի դատախազության դատախազ, ապա՝ մարզի դատախազի տեղակալ |
|
2014-2015 թթ. |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
|
2011-2014 թթ. |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ: |
Կրթություն
2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2015 թվականին, նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: