Հետևեք մեզ։

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Փաշինյան

20:44, 21 մարտ 2025
Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Փաշինյան

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում, չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Այս մասին Հանրայինին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես նորից բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանի՞սն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Այ եթե պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի, որովհետև նախկինում էլ՝ 2020 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնան, քան ակնկալիք առաջացնեն և հիասթափություն առաջ բերեն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները