Հետևեք մեզ։

Արցախցիները վճռական են տրամադրված և վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու. «Հրապարակ»

10:21, 22 մարտ 2025
Արցախցիները վճռական են տրամադրված և վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Սոցիալական խնդիրներից զատ, կբարձրաձայնվեն նաև արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախի վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների և այլ հարցեր։ Հատուկ խորհուրդ է ձևավորվել, որի կազմում են Արցախի ՀԿ-ները, խորհրդարանական ուժերը, անհատներ։ Այս օրերին քննարկում են հանրահավաքի սցենարը, թե ովքեր պետք է ելույթներ ունենան և ինչ գործողությունների գնան։

 

Նշենք, որ արցախցիների շրջանում տեղեկություններ կան, որ, առաջիկա հանրահավաքին ընդառաջ, Փաշինյանը «բռնել-բռնոցիի» հերթական հանձնարարականն է իջեցնելու իրավապահներին և որոշ արցախցիների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներով փորձելու է վախեցնել մյուսներին: Սակայն արցախցիները վճռական են տրամադրված և վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական