Հետևեք մեզ։

Բանագնաց Ուիթկոֆը հայտնել է՝ ազդանշան է փոխանցել Պուտինին՝ հարաբերությունները վերականգնելու Թրամփի ցանկության մասին

07:34, 22 մարտ 2025
Բանագնաց Ուիթկոֆը հայտնել է՝ ազդանշան է փոխանցել Պուտինին՝ հարաբերությունները վերականգնելու Թրամփի ցանկության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն ասել է, որ նա ազդանշան է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարաբերությունները վերականգնելու Թրամփի ցանկության մասին։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։


Երբ նա դա բարձրաձայնել է Կրեմլին, Պուտինը «ազդանշաններ է ուղարկել», որ սա նույն ճանապարհն է, որը նա ուզում էր գնալ, նշել է Ուքթկոֆը։ Դիվանագետը նաև Պուտինի պատրաստակամությունը Ռուսաստանում ընդունելու նրան անվանել է  «չափազանց բարի»:

Նա հայտարարել է, որ նախագահների անձնական հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Ուիթկոֆը նշել է, որ Կրեմլում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը դժգոհել է, որ երեքուկես տարի չի խոսել ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի հետ։

Կառլսոնը իրավիճակն անվանել է «խելագար», Ուիթկոֆը համաձայնել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները