Ռուսաստանը մտահոգված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցների շրջանակի և կազմի ընդլայնմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երրորդ վարչության տնօրեն Լյուդմիլա Վորոբյովան։
«Արևմուտքի կանխամտածված կուրսը Ասիայի «ՆԱՏՕ-ի հաստատման» ռազմավարական նպատակի իրականացման ուղղությամբ չի կարող անհանգստություն չառաջացնել...
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցների շրջանակն ու կազմը մշտապես աճում է, որտեղ փորձարկվում են բոլոր տեսակի սցենարներ՝ ընդհուպ մինչև բնական աղետներից տուժած երկրներում ռազմական միջամտություններ և «տոտալ պատերազմ», - ասել է դիվանագետը: