Հետևեք մեզ։

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Մայամիի մրցաշարի պայքարից

11:09, 22 մարտ 2025
Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Մայամիի մրցաշարի պայքարից

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Մայամիի մրցաշարի պայքարից:

«Արմենպրես» հաղորդմամբ` WTA-1000 կանանց մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քեյսի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով:

Մայամիի WTA-1000 մրցաշարն անցկացվում է 1985 թվականից:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

 

Վերլուծական