Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը:
Տեսչական մարմնի հանձնարարականներով, սահմանված ժամկետում տնտեսավարողները համապատասխանաբար ստացել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների և ջրօգտագործման թույլտվություններ:
Ընկերությունների նկատմամբ գործողության կասեցումները դադարեցվել են:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։