Հետևեք մեզ։

Կրոկուսում ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կուղարկվի դատարան․ ՌԴ ՔԿ

08:30, 22 մարտ 2025
Կրոկուսում ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կուղարկվի դատարան․ ՌԴ ՔԿ

Կրոկուսում ահաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության գաղտնի ծառայությունները՝ Ռուսաստանն ապակայունացնելու համար։ Այս մասին ասված է ՌԴ Քննչական կոմիտեի՝ ահաբեկչության առաջին տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ։

Նշվել է, որ ահաբեկչությունը կազմակերպել են Կենտրոնական Ասիայից ժամանած վեց քաղաքացիներ, որոնք հեռակա ձերբակալվել են և հետախուզման մեջ են հայտնվել։ Նրանք «հավաքագրել» են ահաբեկչությանը մասնակցած 4 հոգու և կազմակերպել նրանց վերապատրաստումը արտասահմանում։

Ներկա պահին Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված գործով մեղադրվող 19 անձինք ծանոթանում են գործի նյութերին։ Այնուհետև գործը կուղարկվի դատարան:

Նշենք, որ անցյալ տարվա մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի Crocus համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 145 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, 551-ը՝ վիրավորվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները