Հետևեք մեզ։

Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել. «Հետք»

10:25, 22 մարտ 2025
Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել. «Հետք»

Այս գիշեր՝ մարտի 22-ին, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը ,«Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:

 

«Հետքի» տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել:

 

Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ մարտի 22-ին՝ ժամը 2։08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդու։ Քրեական ոստիկիանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։

 

Ոստիկանները պարզել են, որ նախնական տվյալներով մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ «Հետք»

Վերլուծական

Ամենաընթերցվածները