Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստիպված կլինի երկարաժամկետ բուժում ստանալ, որպեսզի վերականգնի խոսելու կարողությունը:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է արգենտինացի կարդինալ, Հավատի դոկտրինի դիկաստերիայի պրեֆեկտ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը:
«Ես նրա հետ շփվելու հնարավորություն ունեցա, ուրախ եմ, նա իրեն լավ է զգում: Հիմա վերականգնման կարիք կունենա, քանի որ երկար ժամանակ թթվածնի հոսքի պայմաններում ամեն ինչ չորանում է, և ստիպված ես գրեթե նորից խոսել սովորել»,-Հռոմում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է կարդինալը։
Ֆերնանդեսի խոսքով՝ հիմա հայրապետը դժվարությամբ է խոսում: Կարդինալը նաև հերքել է Հռոմի պապի՝ հանգստի գնալու հնարավորության մասին ենթադրությունը, կարծում է՝ նրան հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ: