Կոռնիձորում բազմահազարանոց երթը շարժվել է Հայաստան- Արցախ սահման, որտեղ տեղի է ունենում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքը:
Հանրահավաքին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ:
Հանրահավաքը մեկնարկել է ՀԱԵ Սյունյաց թեմի հոգևորականների օրհնությամբ և Տերունական աղոթքով:
Ելույթներ ունեցան Սիսական գնդի հրամանատար Աշոտ Միանասյանը («Աշոտ երկաթ»), ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը,ՀՅԴ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։
Հանրահավաքի ավարտին հնչեց ուղերձ՝ ուղղված հայությանը և ի լուր աշխարհին:
Նշենք, որ նույն պահին Արցախում նույնպես երթ ևհանրահավաք է տեղի ունեցել՝ հաջակցություն Կոռնիձորի հանրահավաքի: Արցախցիները՝ Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնից քայլերթով շարժվել են դեպի Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։
Հանրահավաքի տեսանյութն՝ այստեղ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։